Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը նվաճեց 7 մեդալ

Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը 
նվաճեց 7 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանի ընտրանու ներկայացուցիչները նվաճեցին 7 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկներից արծաթե մեդալակիր դարձավ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալների են արժանացել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։ 

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստները):

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջինը ՖԻԱՍ-ի թիմն է, որտեղ հանդես են գալիս ռուս մարզիկները: Նրանք նվաճել են 17 ոսկե մեդալ: Երկրորդ տեղում Ուկրաինայի թիմն է` 7 ոսկե մեդալ և եռյակը 1 ոսկե մեդալով եզրափակում է Ուզբեկստանի թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am