Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է իր զոհերի և վիրավորների թիվը Գազայում հակամարտության սրվելուց ի վեր

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է իր զոհերի և վիրավորների թիվը Գազայում հակամարտության սրվելուց ի վեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց  մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածը  շուրջ 600 իսրայելցի զինվոր է զոհվել:

  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջում տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Մանրամասնվել է, որ այդ թվում՝ 256 զինվորական է զոհվել Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից ի  վեր։

Պատերազմի սկզբից Իսրայելի ՊԲ վիրավորված անձնակազմի թիվն ընդհանուր առմամբ կազմել է 3188 մարդ, որից 1842-ը՝ թեթև, 849-ը՝ միջին ծանրության , իսկ 497-ը՝  ծանր:

Ավելի վաղ Գազայի առողջապահական գերատեսչությունն էլ հայտնել էր, որ իսրայեական հարվածների հետևանքով պաղեստինցի զհոերի թիվը գերազանցել է 32 հազարը, իսկ վիրավորներինը՝ 75 հազարը:

Պաեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով, ըստ իսրայելական իշխանությունների, 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am