Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պետեր Պելեգրինին ընտրվել է  Սլովակիայի նախագահ

Պետեր Պելեգրինին ընտրվել է  Սլովակիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սլովակիայի Ընտրությունների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության պետական ​​հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Բուրդան՝ մանրամասնելով, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով առաջին տեղում Պետեր Պելեգրինին է, ով քվեարկությամբ ընտրվել է նախագահ:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Սլովակիայի նախկին արտգործնախարար Կորչոկը, ավելի վաղ ընդունել էր պարտությունը և շնորհավորել Պելեգրինիին հաղթանակի կապակցությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պելեգրինիի օգտին քվեարկել է 1 միլիոն 409 հազար 255 ընտրող, իսկ Կորչոկի օգտին՝ 1 մլն 243հազար  709։

 Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ընտրելու իրավունք ունի մոտ 4,3 մլն քաղաքացի։ Նախագահական ընտրությունների  երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, ընտրողների մասնակցությունը կազմել է 61,14 տոկոս, մարտի 23-ին կայացած առաջին փուլում՝ 51,91 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am