Միջազգային

Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի արտգործնախարարը Հռոմում կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ գերատեսչության ղեկավարի հետ Հռոմ է մեկնել նաև Գազայում պատանդների հարազատների պատվիրակությունը:

«Այցը նվիրված է առևանգվածներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի շարունակման համար միջազգային լեգիտիմության պահպանմանն ուղղված ջանքերին»,- նշել են Իսրայելի ԱԳՆ-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում