Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իրանի արտգործնախարարը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր շենքի բացմանը

Իրանի արտգործնախարարը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր 
շենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 8  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։

«Արմենպրես»հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ, այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ավերվել էր ընթացիկ տարվա ապրիլի սկզբին՝ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am