Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԿԳՄՍ-ն քննարկում է Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի գործով դատարանի որոշումը բողոքարկելու հարցը

ԿԳՄՍ-ն քննարկում է Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի 
գործով դատարանի որոշումը բողոքարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է Անի Եղիազարյանի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը:

Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է թիվ ԵԴ2/44185/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրը՝ առանց  թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։

Եղիազարյանը, համամիտ չլինելով նախարարության կայացրած որոշման հետ, այն վիճարկել էր դատարանում:

Օրեր առաջ Անի Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը, որում ասվում է, որ Անի Եղիազարյանի հայցն ընդդեմ  պատասխանող ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ հայցվորին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատելու մասին 20. 10. 2023թ. Թիվ N 273-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել ամբողջությամբ:

2024 թվականի հունվարին թանգարանի տնօրենի պարտականությունները վստահվել են Լեռնային Ղարաբաղի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին: Հովհաննես Թումանյանի թանգարանում այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի պատճառով թանգարանը ժամանակավոր գործում է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am