Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Ինտեր»-ը հաղթել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը հաղթել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ուդինեզե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին:  «Ուդինեզե»-ից էլ գոլը խփել է Լազար Սամարջիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 82 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am