Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Շիրակի մարզում 2024 թվականին կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզում 2024 թվականին կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 9  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ներդրողներ՝ 96 մլն դրամ` 0.9 տոկոս:

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում ճանապարհաշինության իրականացմանը, փողոցների նորոգմանը, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանն ու մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանը, նորոգմանը, ինչպես նաև խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանը, լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը,  «Արմենպրես»-ին ներկայացնելով նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերը, նշեց, որ 2023-ին մարզում իրականացվել է 28 ծրագիր (163 ենթածրագիր), որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5 մլրդ 131 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 2 մլրդ 697 մլն դրամ՝ 52.6 տոկոս։

«Աշխատանքների վերահսկման ու հետևողականության նպատակով ստեղծվել է սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբ՝ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ,  որը պարբերաբար այցեր է կատարում համայնքներ՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին ու որակին»,-հավելեց պատասխանատուն:    

   

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am