Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի իր գործունեության վիճակագրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի իր գործունեության 
վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը ասուլիսում ամփոփեց է 2023 թվականին կազմակերպության կատարած աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը տեղեկացրեց, որ անցյալ տարի Կոմիտեն աշխատան­քային գործու­նեու­­թյունը ծավալել է ըստ «Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվա­կանների հնգամյա վիճակագրական ծրագրի» (Հնգամյա ծրագիր) և «2023 թվականի վիճակագրական ծրագրի» (Տարեկան ծրագիր):

Հայտարարվեց, որ հիմք ընդունելով Ծրագրով սահմանված վիճակագրական աշխատանքները (միջոցառումները)՝ նախորդ տարի նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալը փաստացի կազմել է 473 միավոր (2022-ին՝ 472), իսկ հաճախականությունը հաշվի առած՝ 2095 միավոր (2022-ին՝ 2076 միավոր): Այն ամբողջությամբ կատարվել է:

Տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումները 2023-ին ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհների միջոցներով:

Բյուջետային հայտերի հիման վրա դրամարկղային ծախսը 2023 թ-ին կազմել է 2.167.353.9 հազար դրամ:

2023-ին Կոմիտեն կատարել է 57 անուն վիճակա­գրական հրա­պարակում: Ընդ որում, հրապարակվել է 20 անուն վիճակագրական ժողովածու (ներառյալ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023»-ը), որից երկուսը ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազ­մա­կերպության աջակցու­­թյամբ։

Հրապարակվել է Ծրագրով նախատեսված 18 անուն վիճակագրական տեղեկագիր (հաճախականությունը հաշվի առած՝ 67), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը՝ թվով 2 անուն (հայերեն և ռուսերեն), հաճախականությունը հաշվի առած՝ 24:

Հրապարակվել է նաև 17 անուն մամուլի հաղորդագրություն, իսկ հաճախականությունը հաշվի առած՝ 58:

Նշվեց, որ ըստ Google Analytics հաշվիչի տվյալների՝ 2023 թվականին «Արմստատ»-ի պաշտոնական կայքում գրանցվել է 294 հազար 155 դիտում, ինչը 31.13 տոկոսային կետով պակաս է 2022-ի համապատասխան ժամանակահատվածից:

Ընթերցվել է 1 մլն 334 հազար 420 էջ (2022-ին՝ 2 մլն 082 հազար 778):

«Արմստատբանկ» տեղեկատվական համակարգում գրանցվել է 12.270 դիտում, ինչը 47.56 տոկոսային կետով պակաս է 2022-ի ցուցանիշից, ընթերցվել է 70.596 էջ (2022-ին՝ 115.534):

«Արմստատ»-ի պաշտոնական կայքի «Արմստատբանկ» տեղեկատվական համակարգում 2023 թվականի վերջին ներկայացված է եղել տնտեսության տարբեր ոլորտները բնութագրող 774 վիճակագրական աղյուսակ (տվյալների բազա), որոնցից 101-ը ներառվել են 2023 թվականին:

Տարեվերջին «Արմստատ»-ի բաց գրադարանում առկա է եղել 10.384 անուն վիճակագրական գրականություն, որից 90-ը ստացվել է 2023-ի ընթացքում:    

Նշվեց, որ 2023-ին «Արմստատ»-ը շարունակել է համագործակցությունը միջազգային կազմակերպու­թյունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ, նրանցից ստացել տեխնիկական, ֆինանսական, խորհրդատվական և աշխատանքային օգնություն:

«Արմստատ»-ի 521 աշխատակից մասնակցել է 203 առցանց միջոցառումների, 71 աշխատակից՝ արտերկրում կազմակերպված 45 միջոցառումների, 237 աշխատակից՝ միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ-ում կազմակերպված 116 միջոցառման, իսկ 50 աշխատակից՝ միջազգային համագործակցության շրջանակում մասնակցել է «Արմստատ»-ում կազմակերպված 3 միջոցառման:

2023-ին «Արմստատ»-ը շարունակել է միջազգային համագործակցությունը տարբեր երկրների ազգային վիճակագրական ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Ստացվել են բազմաթիվ տարեգրքեր, տեղեկագրեր, տեղեկատուներ, մեթոդաբանական ձեռնարկներ, հարցաթերթեր և այլ վիճակագրական նյութեր:

Միջազգային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել 40 պաշտոնական հանդիպում: Տարվա ընթացքում «Արմստատ»-ը մասնագիտական փորձառություն (պրակտիկա) է կազմակերպել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտա­կան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի, Տավուշի՝ Պատրիկ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի 26 ուսանողի համար:

2023-ին շարունակվել են վիճակագրությանը վերաբերող իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքները: Այդ նպատակով հրավիրվել է ՀՀ ՎՊԽ (Վիճակագրության պետական խորհուրդ) 15 նիստ, ընդունվել է 118 որոշում, որից 69-ը՝ նորմատիվ բնույթի, իսկ 49-ը՝ անհատական: Ընդունված որոշումներով հաստատվել են վիճակա­գրա­կան դիտարկ­­ման փաստաթղթեր, փոփոխություններ են կատարվել գործող վիճակա­գրա­կան փաստաթղթերում, ուժը կորցրած են ճանաչվել արդիականու­թյունը կորց­րած վիճակագրական փաստաթղթեր, ինչպես նաև կարգավորվել են վիճակագրական բնագա­վա­ռի այլ հարցեր:

2023-ին «Արմստատ»-ի ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը կազմել է 9.478 միավոր (2022-ին՝ 9.111):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am