Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է երեք մարզերում տեխնոլոգիական  
դասընթացների իրականացման դրամաշնորհային մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:

«Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ թվում՝ քվանտային ծրագրավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ) ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 16:00-ն: 

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով»«- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am