Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

«Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն ոչ-ոքի են ավարտել հանդիպումները

«Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն ոչ-ոքի են 
ավարտել հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռեալ»-ը, Մադրիդում ընդունելով «Մանչեսթեր Սիթի»-ին, հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 3:3: Գոլառատ խաղում «արքայական ակումբ»-ի կազմում աչքի են ընկել Դիաշը, Ռոդրիգոն և Վալվերդեն: «Քաղաքայիններից» էլ գոլերը խփել են Բերնարդու Սիլվան, Ֆոդենը և Գվարդիոլը:

Օրվա մյուս խաղում` «Արսենալ»-«Բավարիա», ևս գրանցվել է ոչ-ոքի`2:2:

«Զինագործներից» գոլերն իրեն ակտիվում գրանցել են Սական և Տրոսարդը, իսկ «Բավարիա»-ից` Գնաբրին ու Կանեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am