Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Գեղարքունիքում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը

Գեղարքունիքում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը

ԳԱՎԱՌ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության փնջային վերջին երկու խաղի արդյունքներն ի հայտ են բերել կիսաեզրափակչի 4 մասնակցի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Բ ենթախմբի առաջին խաղում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը հաղթել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմին, իսկ երկրորդ խաղում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը՝ Գավառի համայնքապետարանի թիմին։

Այս հանդիպումների արդյունքում ենթախմբում 1-ին տեղը գրավել է ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը, իսկ 2-րդ տեղում է  ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը, որոնք էլ անցել են առաջնության կիսաեզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կանցկացվի Ա ենթախմբում 1-ին տեղը զբաղեցրած Մարտունու համայնքապետարանի և Բ ենթախմբի 2-րդ տեղը գրաված ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերի միջև։

Հաջորդ հանդիպումը կանցկացվի Բ ենթախմբում 1-ին տեղը զբաղեցրած ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ա ենթախմբի 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիմերի միջև։

Այս հանդիպումների հաղթող թիմերը կպայքարեն՝ առաջնության հաղթողի կոչումը նվաճելու համար։

 

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am