Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ հայ պատգամավորը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ է ընտրվել ազգությամբ 
հայ պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեպանությունը։

Ընտրությանը նախորդած ելույթներում ուրուգվայցի խորհրդարանականներն առանձնահատուկ ընդգծել են պատգամավորի հայկական ծագումը և վերջինիս ընտրության կապակցությամբ շնորհավորել նաև ուրուգվայահայ համայնքին:

Պեդրո Խիսդոնյանն իր ելույթում անդրադարձել է իր հայկական արմատներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

«‹Բազմաթիվ օրենսդիրներ հիշատակեցին իմ նախնիների ծագումը, հեռավոր հայրենիք Հայաստանը, որը ինչպես 20-րդ դարի սկզբում, այսօր ևս դժվարին ժամանակներ է ապրում, և տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և նրա հանցակիցների կողմից բռնության և անհանդուրժողականության դեպքերի մասին, որոնք պետք է դատապարտվեն: Ուրուգվայն աշխարհին օրինակ է ծառայել՝ առաջինը պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մարդու իրավունքների, ազատ և խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է Խիսդոնյանն իր ելույթում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am