Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բերդկունքում սուբվենցիոն 2 ծրագիր ավարտվել է, 1-ը գտնվում է ընթացքի մեջ

Բերդկունքում սուբվենցիոն 2 ծրագիր ավարտվել է, 1-ը գտնվում է ընթացքի մեջ

ԳԱՎԱՌ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին  կառուցվել և շահագործվել է արտաքին լուսավորության ցանց, ավտոտրանսպորտային կանգառ, մեկնարկել և ընթացքի մեջ է գտնվում մանկապարտեզի շենքի կառուցումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բերդկունքում սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 459 մլն 712 հազար դրամ, որից 342 մլն 733 հազար 200 դրամը ՀՀ կառավարության, 116 մլն 978 հազար 800 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 3 մլն 772 հազար դրամ, որի  60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ և 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի տարեվերջին և ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Այդ թաղամասերը լուսավորվում են առաջին անգամ։

Բերդկունքի ավտոտրանսպորտային սպասարկման  կանգառի տեղադրման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 5 մլն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտին հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարային վահանակներով ավտոտրանսպորտային սպասարկման կանգառը կառուցվել է Բերդկունքի մուտքի մոտ։

Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝ 3 խմբով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն  24 ամսվա ընթացքում։ Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։ 2024 թվականի ապրիլի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 30 տոկոսով։

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am