Հասարակական

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հրահանգել է անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հրահանգել է անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և անպերապահորեն կատարել ցանկալի արդյունքի հասնելու համար տրված հանձնարարականները։ Նա հորդորել է խստորեն հետևել ժամանակացույցի պահպանմանն ու ծրագրերի պատշաճ իրագործմանը։

«Բոլորիցդ ակնկալում եմ պատասխանատու և սրտացավ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ համատեղ ուժերով աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու և կոմիտեին վստահված ծրագրերն ամբողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին է ներկայացրել նաև կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր տեսլականը, որը թույլ կտա ծրագրերի ամենօրյա հետևողական համակարգում իրականացնել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում