Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի կառավարությունը նախատեսում է բժշկական կենտրոններից մեկում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն

Հայաստանի կառավարությունը նախատեսում է բժշկական կենտրոններից մեկում 
ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կմեծացնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները, բժշկական կենտրոններից մեկում կստեղծի սիմուլյացիոն կրթական կենտրոն:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը նիստում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայում Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում, այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ:

«Եթե 2023-ին մեր շահառուների թիվը կազմել է 5441 հոգի, և ծնված բալիկների թիվը եղել է 159, ապա 2024 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում արդեն շահառուների թիվը 1672 է, ծնված երեխաների թիվը՝ 109»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ծրագրի ընդլայնման արդյունքում հերթերը կնվազեն:

Ավանեսյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն:

Ավանեսյանի խոսքով՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, այդ ընթացքում նաև սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am