Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման․ նա անազատության մեջ կմնա ևս 5 ամիս 7 օր

Նարեկ Մալյանը դատապարտվել է ազատազրկման․ նա անազատության մեջ կմնա 
ևս 5 ամիս 7 օր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատապարտել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով․ հաշվի առնելով Մալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատավճիռն ապրիլի 12-ին հրապարակել է դատավոր Սուսաննա Գզոյանը։

Նարեկ Մալյանից կբռնագանձվի վարութային գործողությունների՝ դատալեզվաբանական և դատահոգեբանական փորձաքննությունների գումարը՝ 108,000 ՀՀ դրամի և 190,000 ՀՀ դրամի չափով։

Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել սոցիալական ցանցի իր էջի միջոցով ատելություն ու անհանդուրժողականություն քարոզելու հոդվածով։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am