Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը

Ոսկու գինը նորացրել է պատմական առավելագույնը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով մեկ ունցիայի դիմաց 2 400 դոլարի նշագծից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Երևանի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ թանկարժեք մետաղի գինը մեկ ունցիայի դիմաց կազմել է 2 402,4 դոլար (+1,75%)։ Երևանի ժամանակով ժամը 07:22-ի դրությամբ ոսկու գինն արագացրել է աճը՝ մեկ ունցիայի դիմաց մինչև 2 405,6 դոլար (+1,88%):  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am