Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ցիցիպասը դուրս թողեց Կարեն Խաչանովին Մոնտե Կարլոյի մրցաշարից

Ցիցիպասը դուրս թողեց Կարեն Խաչանովին Մոնտե Կարլոյի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Մոնտե Կարլոյի «Մաստերս» մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ATP Մաստերս շարքի այս մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը հույն թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն էր:  Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթում` 6:4, 6:2 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am