Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հավանության է արժանացել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ կատա­րելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Հավանության է արժանացել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» 
օրենքում փոփոխություններ կատա­րելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատա­րելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենս­դրական նախաձեռ­նությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանա­յին միութ­յունների և հաստատությունների միջազգային դաշինք»-ի (IFLA), ինչպես նաև Լատվիայի, Էստոնիայի և Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը։

Նախագծով սահմանվել են էլեկտրոնային գրադարան, էլեկտրոնային հրատարակություն և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն /լոֆթ/ հասկացությունները:

Բացի այդ՝ օրենքով ամրագրվել է արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Մասնավորապես՝ պետական լիազոր մարմինն ապահովում է արտերկրի  գրադարաններում հայկական գրավոր հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքները և  հայագիտական ֆոնդի համալրումը՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում: Նշյալ մարմինը նաև հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը և ապահովում հանրային գրադարանների նկատմամբ մշտադիտարկում։

Նախագծով հստակեցվել են նաև գրադարանների օգտագործման նպատակները. սահմանվել է, որ դրանք գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներով, ինչպես նաև իրենց գործառնական նշանակությամբ:

Նշվել է, որ գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում և վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում և այլ հրատարակչական գործունեություն, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում և այլն) թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը։

Նախագծով պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար սահմանվել է լիազորող նորմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am