Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 12-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Գանձակ գյուղում այրվում է խոտի դեզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18։37-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am