Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված 
զինծառայողների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am