Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱրարատԲանկը LeasingExpo 2024-ին հանդես է գալիս մրցունակ առաջարկներով

ԱրարատԲանկը LeasingExpo 2024-ին հանդես է գալիս մրցունակ առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Leasing Expo 2024 ցուցահանդեսին ԱրարատԲանկը հանդես է գալիս նորովի՝ առաջարկելով մրցունակ և հարմար  պայմաններ բոլոր այցելուներին: Լիզինգ ֆինանսական գործիքը ճկուն և մատչելի տարբերակ է հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչը զերծ կպահի լիզինգառուին խոշոր չափերի սեփական ներդրումներ իրականացնելուց:

2022 թվականին Արարատբանկի խորհուրդը ռազմավարական որոշում կայացրեց, այն է՝  ակտիվացնել լիզինգի տրամադրման գործընթացը։ Արդյունքները սպասեցնել չտվեցին։ 2023 թվականին բանկը բավական հաջողված նախագծեր իրականացրեց՝ տրամադրելով բազմաթիվ լիզինգներ։ Հաջողված նախագծերից է շուրջ 100 էլեկտրամոբիլի ներմուծելն ու լիզինգով հաճախորդներին տրամադրելը։ Ինչ առավելություն ունի Արարատ բանկի լիզինգային առաջարկը և ինչու քաղաքացիները պետք է ընտրեն հենց իրենց ծառայությունը։

«Արարատ բանկը, կարելի է ասել, համագործակցում է բոլոր մատակարարների հետ, աշխատում է շահավետ պայմաններ առաջարկել հաճախորդներին, բացի այդ՝ վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակում 8,9 տոկոսից սկսած դրամային լիզինգներ: Եվ եթե տնտեսվարողը գործում է տնտեսության արդիականացման շրջանակում, նախատեսված ոլորտներում տոկոսադրույքները սուբսիդավորում են պետության կողմից: Արդյունքում, կարելի է ասել 0 տոկոսով լիզինգներ են ստացվում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշեց  ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար  Էդգար Ավագյանը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականին մոտ 1,5 մլրդ դրամի պորտֆելի աճ է գրանցվել, իսկ ահա 2024-ի համար նախատեսում են այս ցուցանիշն առնվազն կրկնապատկել։

Big Projects  ընկերությունը, որպես ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերություն, շատ կարևորվում է ֆինանսաբանկային ոլորտի ակտիվությունն ու ներգրավվածությունը, քանի որ  հանրապետությունում լիզինգը, որպես ֆինանսական գործիք, չունի այն հանրահռչակումը, որը կարող էր ունենալ։  

«Մենք լիահույս ենք, որ թե՛ մեր ցուցահանդեսը, թե՛ ֆինանսաբանկային այն կառույցները, որոնք ակտիվ աջակցում են լիզինգի՝ որպես բիզնեսի համար նպաստավոր և կարևոր գործիք տարածվելուն, տարածվի։  Արարատբանկը արդեն 2-րդ անգամ է ցուցահանդեսին մասնակցում, մեզ համար շատ գոտեպնդող փաստ է, և լավ օրինակ է մնացած ֆինանսաբանկային կառույցների համար, որ լինելով լիզինգի շուկայում ոչ վաղ անցյալից՝ այսքան ակտիվ է և արդեն բավական հաջողված համագործակցություններ ունի։ Կարևորում ենք այս համագործակցությունը և ուրախ ենք տեսնել, որ այս տարի, հանձին Արարատբանկի, նաև մնացած ֆինանսաբանկային կառույցներն են շատ ակտիվ»,- ընդգծեց Big Projects  ընկերության համահիմնադիր, հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը:

Արարատ բանկի լիզինգային ծառայություններին մեկ տեղում ծանոթանալու հնարավորություն ունեն էքսպոյի այցելուները։ Էքսպոյի երեք օրվա ընթացքում ԱրարատԲանկի վառ դեղին տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն և պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված բոլոր հարցերին։

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am