Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ղազախստանում մարտի սկզբից ավելի քան 102 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով

Ղազախստանում մարտի սկզբից ավելի քան 102 հազար մարդ է տարհանվել 
ջրհեղեղների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի սկզբից 102 հազար 328 մարդ է տարհանել ջրհեղեղի գոտիներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ապրիլի 13-ի ճեպազրույցում հայտնել է երկրի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական ստորաբաժանումների կոմիտեի ավագ սպա Սայպաշ Յերասիլը։

Նա մանրամասնել է, որ ջրհեղեղի սկզբից ի վեր տարհանվել է 102 հազար 328 մարդ, այդ թվում՝ 37 հազար 537 երեխա։ 6757 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում, իսկ 10 հազար 120-ը վերադարձել է տուն։ Տարբեր տարածքներից դուրս է մղվել ավելի քան 9,1 մլն խմ հալոցքային ջուր, տեղադրվել է շուրջ 1,7 մլն պարկ ավազ և 1,2 մլն տոննա իներտ նյութ։

Նշվել է, որ երկրի տարբեր մարզերում շարունակում են հեղեղված մնալ մոտ 4 հազար մասնավոր բնակելի տներ, շուրջ 2 հազար բակային տարածք և ամառանոց։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 35 հազար 551 մարդ, 3557 միավոր տեխնիկա, 750 ջրի պոմպային սարքավորում, 214 լողամիջոց և 14 ինքնաթիռ։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ներկայիս ջրհեղեղները երկրում ամենամեծն են՝ ավելի քան 80 տարիների ընթացքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am