Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի  14-ին, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն՝ առանձին շրջաններում  ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

«Արմենպրես»-ին այս մասին  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը  կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

ԸԸԸ.png (46 KB)

ԸԸԸԸԸԸԸԸԸԸԸ.png (361 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am