Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայ մարմնամարզիկները մեկնել են Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին

Հայ մարմնամարզիկները մեկնել են Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի 
խաղարկության վերջին փուլին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտելով ուսումնամարզական հավաքը Թբիլիսիում` մեկնում է աշխարհի գավաթ խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Վրաստանի Թբիլիսի քաղաքում` նախապատրաստվելով աշխարհի գավաթի չորրորդ փուլին, որը կկայանա ապրիլի 17-21-ը Դոհա քաղաքում:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Թիմի կազմում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ): Նա կնվաճի ՕԽ ուղեգիր, եթե զբաղեցնի առաջին տեղը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի մարմնամարզիկ, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա իտալական Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am