Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները սկսել են պայքարը Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ազգային թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում 581 միավորով դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար հրաձիգները կպայքարեն արդեն ապրիլի 14-ին:

Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:

Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

Հայաստանը հրաձգությունից Փարիզի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է Էլմիրա Կարապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am