Քաղաքականություն

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակը մեր բարեկամական երկրներին մերձեցնելն է, ճանապարհ բացելը անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար այս տարածաշրջանում»,- նշել է Տոկաևը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում