Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում

Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված 
օբյեկտների գրանցամատյանում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 2 արբանյակները 2024թ. մարտի 27-ին վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«2024թ. հունվարին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան. «Գեոկոսմոս» ՓԲԸ ընդունիչ կայանի մասին է խոսքը: 2024թ. մարտի 27-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ սկսվել է «Արմսաթարբանյակից ստացված տվյալների կիրառությունը 1:200.000 մասշտաբի քարտեզների թարմացման, մշտադիտարկումների և այլ ուսումնասիրությունների շրջանակում:

Նախարարը հավելեց նաև, որ քայլեր են ձեռնարկվել «Արմսաթարբանյակի կարողությունները ՀՀ ոլորտային գիտական ուղղություններին ծառայեցնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am