Միջազգային

ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կրկնակի կրճատել է այն պատանդների թիվը, որոնք կարող են ազատ արձակվել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին առաջարկության մեջ ՀԱՄԱՍ-ն առաջարկել է ազատ արձակել 20-ից պակաս պատանդների՝ վեցշաբաթյա հրադադարի դիմաց: Ավելի վաղ խոսվում էր 40 պատանդի ազատ արձակման մասին։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ, ինչպես հայտարարել են ՀԱՄԱՍ-ում, խմբավորման մոտ մնացել է շուրջ 20 պատանդ, որոնք «կանայք են կամ հիվանդ, վիրավոր ու տարեց տղամարդիկ»։

Բացի այդ, շարժումը շարունակում է պահանջել մշտական ​​հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պաղեստինցիների անսահմանափակ վերադարձ Գազայի հատվածի հյուսիսային մաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում