Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի

Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․
դեսպան Սոբհանի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի քաղաքականությունը խարսխված է բարեկամության և խաղաղության առանցքի վրա, ուստի տարածաշրջանին և ամբողջ աշխարհին ուղղված իրանական ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության ու անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը Իրանի գլխավոր առաջնահերթություններից է, և Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։  

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն ու Հայաստանի հետ սահմանին պարբերաբար սադրանքներ նախաձեռնելու Բաքվի վարքագծին՝ Սոբհանին ընդգծեց, որ պատերազմներով խնդիրները չեն լուծվում։

«Բազմիցս մեր դժգոհությունն ենք արտահայտել Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ, ինչից տուժում են բոլոր ժողովուրդները։ Իրանը երկու կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսությունը։ Գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոն է դիվանագիտությունը, ինչպես նաև հարգանքը երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։ Խնդիրները հնարավոր է լուծել դիվանագիտական ջանքերի ու երկխոսության միջոցով»,- ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Իրանի համար կարմիր գծերը տակավին նույնն են, և այդ հարցում Թեհրանի դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել։ Իրանը կտրականապես դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններին, երկրների միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխություններին։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am