Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներում

Հայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ 
վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ 

«Դրանք հանրայնացնելու, այդ ամենի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու քայլեր ևս իրականացվում են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են մշտադիտարկման և մոնիթորինգի աշխատանքներ։ Միջազգային բոլոր հարթակներն օգտագործում են վանդալիզմի դեպքերն արձանագրելու և դրանք ուշադրության կենտրոնում պահելու նպատակով»,- հայտնեց նա: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում, ինտենսիվորեն փաստագրվում և արձանագրվում են Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումները, տեսանելի և ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան կառույցներին, կազմվում են արձանագրություններ, որոնց հիման վրա հնարավոր է որոշ գործընթացներ կազմակերպել։ 

«Այս փուլում  մշտադիտարկումները կարևոր են՝ արձանագրելու ամենօրյա փոփոխությունները, հատկապես հուշարձաններին հասցվող վնասների տեսանկյունից»,- շեշտեց Հարությունյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am