Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի

Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 
կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով: Այս աշխատանքները մեկնարկել են, նախապատրաստական փուլի մեջ ենք, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ ենք ունենում։ Նախնական պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն մայիսի վերջին»,- մանրամասնեց նա։ 

Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է Հաագայում (Նիդեռլանդներ) 1954 թվականի մայիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության օբյեկտների զանգվածային ոչնչացման հետքերով և առաջին միջազգային պայմանագիրն է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում ՝ նվիրված բացառապես զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am