Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։
Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումների ժամանակ, ողբալի է, և ժամանակն է հաստատակամորեն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։
.@SenatorMenendez (D-NJ): "What we saw with Azerbaijan's ethnic cleansing of Artsakh is deplorable. And I regret that our government was not more forceful. I was pushing them to be far more forceful. And now it is time for us once and for all to insist that the Administration no… pic.twitter.com/TUo5XoLfU5
— ANCA (@ANCA_DC) April 17, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում