Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կգործեն հետևյալ երթուղիները.

հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am