Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանի մետրոն ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

Երևանի մետրոն ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենը գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հրամանով ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևաի մետրոպոլիտենից, փոփոխության պատճառն այն է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am