Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել 
են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում ապրիլի 21-ին Հայոց եղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Դեսպանն ընդգծել է, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am