Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի 
անվտանգության մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային օգնությունը  ներդրում է սեփական անվտանգության համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է  լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դաշինքի կողմից մեծ գումարներ տրամադրելու և Կիևին օգնելու հարցը:

«Անհրաժեշտ է հիշել, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում մեր սեփական ընդհանուր անվտանգության համար: Եթե Ուկրաինան պարտվի, այդ ներուժը կարող է սպառնալ դաշինքի երկրներին։ Ռուսաստանի հետ հարևանությունը մեզ համար իր գինն ունի», - ասել է Ստոլտենբերգը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am