Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 
երեկո է անցկացվել

ՊԵԿԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ցեղասպանության մասին պատմող կարճամետրաժ «Ծնված Ադանայում» (Born In Adana) ֆիլմը։

a958544713752d4b769c92fb21909b81.JPG (2.54 MB)

Փաստավավերագրական այս ֆիլմում ներկայացվում է 93-ամյա Անդրանիկ Դեղարարյանի պատմությունը, որը սկսվում է 1915 թվականին Դիարբեքիրից իր ծնողների տեղահանությամբ։ Այդ ժամանակաշրջանի հազվագյուտ արխիվային տեսանյութերով հարուստ այս ֆիլմը ներկայացնում է կորուստի, դժվարությունների և ներքին ուժի անմոռանալի մի պատմություն։ Ֆիլմի ցուցադրությունից հետո ելույթ ունեցավ դեսպան Վահե Գևորգյանը։

7cdf0150a76af892ccbd37c14efddbd7.JPG (1.72 MB)

Նա մասնավորապես հիշեցրեց նախորդող տարիներին ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային հարթակներում Հայաստանի կատարած հսկայական աշխատանքների մասին՝ նշելով․ «Կանխարգելումը միայն այսօրվա կանխարգելումը չէ, դա հիշողությունն է, զոհերի իրավունքների պաշտպանությունն է։ Պետք է նախանձախնդիր և հետևողական լինենք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am