Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։

«Հենց այսօրվա նման մի օր՝ 109 տարի առաջ, սկսվեց հայ քրիստոնյա ժողովրդի բնաջնջումը։ Ավելի քան մեկուկես միլիոն մարդ ծրագրված կերպով սպանվել է իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով․․․։ Ժամանակի առաջնորդները միտումնավոր անտեսում էին դա և թաքցնում անարդար անտարբերության քողի տակ, որը պահպանվում է մինչ օրս, բայց որին մենք բախվում ենք մեր նման հեռավոր երկրից՝ խոնարհաբար, բայց ամուր և եռանդով, բարձրացնելով մեր ձայնը նման անարդարության առջև, պաշտոնապես ճանաչելով հայ նահատակներին»,- նիստի ընթացքում հայտարարել է Արայան։

Քրիստիան Արայան իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ընդգծելով«Այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է անարդար հարձակման, երբ Արցախը ենթարկվում է ներխուժման, իսկ նրա քաղաքացիները ստիպված են լինում լքել իրենց տները, երբ տերություններն ու միջազգային կազմակերպությունները անտարբեր նայում են մի կողմ, ես չեմ կարող չհպարտանալ, որ Չիլիի խորհրդարանն ունի հեռատեսություն և համակողմանի մոտեցում՝ բարձրացնելու իր ձայնը ցեղասպանության առաջ, որին ենթարկվել են հայերը»։

2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը հաստատեց մի բանաձև, որում նա համերաշխություն էր հայտնում հայ ազգին՝ դատապարտելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և Չիլիի կառավարությանը խնդրեց «հավատարիմ մնալ նրան, ինչը համաձայնեցված էր 1985 թվականին ՄԱԿ-ի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am