Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը անցկացրեց Բարեղամ Հարությունյանը` գերազանցելով վրացի Սախիլ Ալախվերդովին 5:0 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին:

54 կգ քաշում Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Վիրբան Գաբորին ու դուրս մնաց հետագա պայքարից:

60 կգ քաշում Արթուր Սահակյանը 5:0 հաշվով առավելության հասավ  Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ունի բրոնզե մեդալ:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պարտվեց մեկնարում` զիջելով Իսպանիայից Ռաֆայել Լոզանոյին:

57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում հաղթեց Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետին ու դուրս գալով կիսաեզրափակիչ`  նա ապահովեց հերթական մեդալը:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչին պարտության մատնեց 5:0 հաշվով: Նա ևս կիսաեզրափակիչում է:

86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պարտվեց իտալացի Լիզի Վինչենցոյին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am