Սպորտ

Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մանասյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան: 92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում