Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան

Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասել է մի կետի, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դնում սեղանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

«Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա շատ կարևոր փուլ է։ Եվ մենք այս փուլում պետք է շատ ակտիվ լինենք՝ որպես կուսակցություն»,- ասել է վարչապետը։

Խոսելով Տավուշի մարզի որոշ հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման՝ արդեն մեկնարկած գործընթացի մասին՝ վարչապետն ասել է, որ դա շատ ցավոտ հարց է՝ կա ճանապարհի, տների հետ կապված խնդիր, սակայն արձանագրել է, որ հիմա լուծում են ոչ թե որևէ գյուղի, որևէ ճանապարհի կամ որևէ տան, այլ առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը։ «Եվ մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր առաքելությունն է, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա․ «Մենք հիմա նոր մտնում ենք պետական գիտակցության մեջ, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել։ Մենք հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը ո՞րն է, որովհետև մենք մեր գիտակցություն և ենթագիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգը հենց դրա համար է»,- նշել է Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am