Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում 4-րդն է

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում 4-րդն է

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Արթուր Ավետիսյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբԻտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.800 միավոր, գրավեց 4-րդ տեղը:

Այս վարժությունում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ Հունաստանից Էլեֆտերիս Պետրունիասը:

Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ կկայանան նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am