Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել Վարշավայում սինագոգի շենքի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին

«Ռաբբի Շուդրիխը հայտնել է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկովի սինագոգը», - տեղեկացրել է Սիկորսկին:

Արտգործնախարարը նշել է, որ գործը հետաքննում է Վարշավայի ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

«Բարեբախտաբար, շշերը դիպչել են պատին, և ոչ թե պատուհանին, եթե դրանք դիպչեին պատուհանին, ապա ամեն ինչ կայրվեր», - ասել է սինագոգի հարակից խանութի աշխատակիցը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am