Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ

Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան չի պլանավորում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ դառնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական հարթակը՝ մեջբերելով ԱԳ նախարարի խոսքերը խորհրդարանում ունեցած ելույթից։

«Մենք մտադրություն չունենք այնտեղ (խմբ․ ՆԱՏՕ) մտնելու»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Ավստրիան Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ միասին մտադրություն ունի դաշինքի հետ տեղեկատվություն փոխանակել և տեսանելի դարձնել չեզոք պետությունները։

«Մենք չենք ուզում, որ մեզ մոռանան»,- պարզաբանել է նախարարը։

Ավելի վաղ ավստրիական die Presse թերթը հայտնել էր, որ Ավստրիան, ինչպես նաև Իռլանդիան, Մալթան և Շվեյցարիան մտադիր են ամրապնդել իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մասին այս պետությունների դիվանագետները հայտնել են անցյալ տարվա դեկտեմբերին՝ դաշինքին ուղարկված իրենց նամակում։ Թերթը պարզաբանում է, որ նամակն իր մոտ է։ Ըստ հրապարակման՝ այս պետությունների ներկայացուցիչները կոնկրետ առաջարկներ են արել, թե ինչպես կարելի է զարգացնել համագործակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am