Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ 
վարչապետը

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։

«ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունն ապահովում է փոխադարձ ապրանքաշրջանառության և ներդրումների աճ, գործարար կապերի ընդլայնում և զարգացում, որի արդյունքում անդամ բոլոր երկրները տնտեսական ռեալ շահույթներ են ստանում: Այն իր հերթին խթանում է տնտեսական կայուն զարգացումը, ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի համար՝ բարձրացնելով մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Պուտինը՝ նիստի վարման իրավունքը փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես կառույցը ղեկավարող երկրի առաջնորդի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետն առաջարկել է անմիջապես սկսել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:

Նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Կուբայի և Տաջիկստանի ղեկավարներն, այս պահին շարունակվում է դռնփակ ռեժիմով։

Նշենք, որ աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am