Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը 
Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի և Ղազախստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ճանապարհային քարտեզի»  իրականացման մաս է: Նա կմասնակցի նաև ՎԶԵԲ-ի Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին:

Ըստ աղբյուրի՝ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մասնավորապես նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։ Նախատեսվում են հանդիպումներ Մոլդովայի փոխվարչապետ Դումիտրու Ալաիբայի և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթի հետ:

Նշվում է, որ «Ազդեցության համատեղ գործադրում» խորագրի ներքո ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը գլոբալ հարթակ է քննարկելու, թե ինչպես օգնել տնտեսություններին մշտապես փոփոխվող աշխարհում հարմարվել և զարգանալ: Այս տարվա ծրագրում ներառված են բարձր մակարդակի հանդիպումներ, պանելային քննարկումներ, բանախոսներ, որոնք կանդրադառնան առանցքային գլոբալ թեմաների՝ ֆինտեխից և կիբեռանվտանգությունից մինչև կայուն ենթակառուցվածքներ և տնտեսական ընդգրկում: Մայիսի 16-ին «Կրիտիկական հումք» խորագրով պանելային քննարկում կկազմակերպվի ուղիղ հեռարձակմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am