Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը 
կոչ է արել երկխոսություն վարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով երկրում իրականացվող բողոքի ակցիաներով:

Նա կոչ է անում իշխանություններին և հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ բախումներին և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումներին», - ասել է Հակեն:

Նա հավելել է՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում անհապաղ հետաքննել ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր մեղադրանքները բողոքի ցույցերի ընթացքում և դրանից հետո։

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am