Տնտեսություն

Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդրամ Ջունիորը և Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ այս համագործակցությունը Իդրամի հերթական հանձնառություն է՝ փոքր հասակից երեխաներին ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու և այս առումով ավելի պատրաստված սերունդ ունենալու։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ու նաև մեր երկրում գնալով կատարելագործվում են ֆինանսական զեղծարարությունների տեսակները, իսկ մեր հասարակությունը ամեն օր ավելի շատ է ֆինանսական գործիքների և գործարքների հետ առնչվում, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու լավագույն տարբերակը երեխաներին մանկուց կրթելն է, ընդ որում՝ դա պետք է անել ժամանակակից երեխաների համար հասանելի և ընկալելի ձևով, իսկ դրա լավագույն տարբերակը խաղ մշակելն է։ Հենց այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել ֆինանսական կրթության մասին խաղ, որը կկոչվի Junius։ Դրա շնորհիվ երեխաները նախ հենց Իդրամ Ջունիոր հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, ապա կմասնակցեն բուն մրցույթին և հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ», - ասել է Արսեն Քդենյանը։

780_7362.jpg (406 KB)

«Junius մրցույթը ստեղծվել է՝ խթանելու դպրոցականների շրջանում ֆինանսական ու տեղեկատվական գրագիտությունը: Ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է: Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար: Ֆինանսական գրագիտությունը երեխաներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել՝ նրանց դնելով ֆինանսական անկախության ուղու վրա, պատասխանատվության զգացում է ներշնչում նրանց ֆինանսների և ապագա նպատակների նկատմամբ: Հավատացած ենք, որ մրցույթն իրական արդյունքներ կտա և համախմբելով մեր ուժերը կկարողանանք կրթել հազարավոր աշակերտների», - նշեց Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Ընկերություններից տեղեկացնում են, որ մրցույթին գրանցման հնարավորությունը արդեն բաց է koreez.am կայքում, իսկ Idram Junior հավելվածի առաջիկա թարմացումներում հասանելի կլինի նաև Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։

780_7310.jpg (335 KB)

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում